Աշտարակի Պ. Պռոշյանի անվան դպրոց
կատարվելիք ուսումնական ճամփորդության ծրագիր
Նպատակը. Կրթամշակութային փոխանակումներ, մեր կրթահամալիրի, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի և մեդիագրադարանի ներկայացում, բլոգուսուցում, էլեկտրոնային գրատախտակի գործարկում, notebook ծրագրի ուսուցանում, փոխհամագործակցություն
Արդյունքում . հետագա կրթական փոխանակումների համար լավ սկիզբ, բարեկամների ձեռքբերում, Աշտարակ քաղաքում ապրող իմ հասակակցի առօրյայի, խնդիրների ու նպատակներների բացահայտում և ներկայացում համացանցում
Օրվա ընթացքն ըստ նախագծի
09.30 – Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10.30 —11.00- Ժամանում, տեղավորում Աշտարակի Պ.Պռոշյանի անվան դպրոցում, կարճատև հանգիստ
11.30-12.30- Կրթահամալիրի գործունեության ներկայացում (մեր առօրյան, հոգսերը, ձեռքբերումները), ընդհանուր պարապմունք աշտարակցի հասակակիցների հետ, պարի բանաձևի փոքրիկ բացատրություն և պարի ուսուցում (գյովնդ, թամզարա, որպես բանալի և հեշտ ընկալվող պարեր), «Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի» ներկայացում, հրավեր
Աշտարակի պատմության ներկայացում քաղաքի երիտասարդների կողմից (քաղաքի հիմնադրման, քաղաքում ծնված և գործած մեծերի մասին հետաքրքիր պատմություններ, ավանդույթներ), իրենց դպրոցի գործունեության ներկայացում:
13.00– Ճաշ
13.30— 14.00- Ազատ ժամ (շփում, երգ, պար)
14.00 -15.00 քայլարշավ Աշտարակ քաղաքում դեպի Պ. Պռոշյանի տուն թանգարան
15.00 — Շրջայց Պ. Պռոշյանի տուն թանգարանում, որից հետո այնտեղ գործող Տոնացույց ժողովրդական թատրոնի ներկայացման դիտում և ակտիվ մասնակցություն (կենցաղային ծեսեր. սանդ, խնոցի, երկանք, ժողովրդական խաղեր ևն)
16.30 – Ճաշ Պ. Պռոշյանի տուն թանգարանի բակում
17.30 – 18.00 վերադարձ (ճանապարհին կիսվում ենք տպավորություններով, ակտիվ քննարկումներ ենք կազմակերպում)
18.30- Ժամանում Սուրբ երրորդություն եկեղեցու բակ
Նախագծի իրականացման համար տրանսպորտի ծախսերը նախատեսվում է անել կրթահամալիրի միջոցներով, սնունդը՝ ծնողների միջոցներով:
Նախագիծը ճկուն է, փոփոխությունների ենթակա: