Երկրորդ խնդիրը, որ նշեց Զ․ Բոյաջյանը, դա հայոց լեզվի իմացության խնդիրն է։ «Մենք այսօր օտար լեզուների իմացությամբ լավ մասնագետներ շատ ունենք, բայց մեծ բաց ունենք հայերենի լավ իմացության հարցում»․ ասաց պարոն Բոյաջյանը։ Ահա այն երկու առաջադրանքները, որ ունի հայ թարգմանիչն այսօր։ Ընթերցասրահում ներկա սովորողները, որոնցից շատերն արդեն իրենց թարգմանական սիրողական կարիերան սկսել են կրթահամալիրում, այս հարցադրումներն իրենց առաջ կունենան վաղվա արդեն ավելի լուրջ թարգմանական գործունեության մեջ։ Թարգմանչական արվեստի մասին ավելին իմանալուց բացի, հանդիպման գլխավոր նպատակներից մեկն էլ ընթերցանության նկատմամբ սովորողիհետաքրքրությունն ավելի բարձրացնելն էր: