Մերաբ Մամարդաշվիլի «Գրաքննադատությունը որպես ընթերցանության գործընթաց»

Մերաբ Մամարդաշվիլի

Ես ուզում եմ կիսվել գրաքննադատություն կոչվածի վերաբերյալ անձնական տպավորություններով (նկատի ունենալով, իհարկե, փիլիսոփայի տպավորությունները): Վերջ ի վերջո և՛ փիլիսոփայությունը, և՛ ցանկացած այլ արվեստի տեքստ հանգում է կենսական հարցերին` սեր, մահ, գոյության իմաստ ու արժանապատվություն, այն ամենին, ինչը մենք իրապես զգում ենք կյանքում ու սպասում դրանից և, ակնհայտ է, մենք ընթերցում ենք  այն, ինչը մոտ է մեր հոգեկան փորձին: Այն, ինչը մեր հոգու մեջ չի ընկղմվում, մեզ համար գրականություն չէ: Գրականության ինչ որ հատվածներ մեզ համար փակված են ուղղակի այն պատճառով, որ նրանք, երևի, չեն համընկնում մեր կյանքի ուղու և ամենագլխավոր գործընթացի՝ սեփական անձի բացահայտման հետ այն բանում, ինչի մասին հուշում է ընթերցանությունից ստացած տպավորությունը: Եվ դրան, երևի, գրաքննադատը չպիտի դիպչի:

Եթե մենք կարդացածի մեջ մեզ չճանաչեցինք, ապա այն մեզ համար դատարկ է և հավանաբար այդ դեպքում չպետք է հաշիվ տանք գրաքննադատության տերմիններում և գրաքննադատություն չի կարող գոյություն ունենալ այն ամենի վերաբերյալ, ինչը գրաքննադատին խորթ է և սրտին չի դիպել: Նա չի կարող տեքստում պարզաբանումներ անել այնպես, որպեսզի ինքն էլ կատարելագործվի ու ընդլայնի և՛ գրքի, և՛ նրա ընթերցողների փորձը:

Ինձ ապշեցրեց մի այդպի հանդիպում. գրող Մարսել Պրուստի հետ հանդիպումը, որը միաժամանակ երկու առավելություն ուներ՝ և՛ հանճարեղ էր, և՛ ժամանակակից, այսինքն նա XX դարի գրող է, մեր և այդ դարի մարդու փորձին ավելի մոտ: Գլխավորն այն է, որ Պրուստի տեքստում պատկերավոր երևում է մարդու ուղին: Իսկ «ուղին», ըստ էության, եթե բառը վերցնենք մեծատառով, ճանապարհ է, որով մարդը դուրս է գալիս ինչ որ խավարից՝ իր կյանքի խավարից, տպավորությունների խավարից, առկա սովորույթների , առկա հասարակարգի , առկա մշակույթի , սեփական «ես»-ի և նրա կրողի խավարից ու պիտի գնա ինչ որ տեղ ուր լուսավորում է իր  սեփական փորձի յուրահատուկ ուղեցույց սլաքը: Դրա հետ մեկտեղ պետք է քայլել նաև մշակույթի «հենակների»՝ նրա արտեֆակտային օրգանների վրա հենված: Եվ ամբողջ կյանքը որոշ իմաստով կայանում է նրանում, ունա՞կ է մարդը մինչև վերջ վերանայել այն, թե ինչ է իր հետ իրականում կատարվել, ինչ է նա իրականում զգացել և ինչ պատմություն է աճում իր կոչումից: Իսկ տարբերել իրականում կատարվածը թվացյալից, շատ բարդ է: Եվ հատկապես բարդ է միաձուլվելը սեփական  անփոխարինելի տեսիլքի ոչ արտածին արմատի հետ, որի միջոցով  ենք միայն բարձրանում դեպի իրական իրողությունն ու միասնությունն այլ մարդկանց հետ:

Եվ ահա ինձ ապշեցրեց տեքստը գրող մարդու (կատի ունեմ Պրուստի) և իմ փորձի բացարձակ մոտ լինելը  և մոտ էր նաև, ինչպես պարզվեց, Պրուստի հարաբերությունը հնարավոր գրաքննադատության խնդիրների հետ՝ ընկալելով նրա փիլիսոփայական իմաստը կողքից:

Ես պատահական չեմ խոսում Պրուստի ժամանակակից լինելու մասին: Նկատի ունեմ նաև, որ նրա հեղինակային փորձը սկսվում կամ մտահղացվում էր յուրօրինակ ու ոչ ավանդական վեպի ձևով, որտեղ հիմնական «բովանդակային» առանցքը պետք է լիներ Պրուստի հաշվենկատությունը գրաքննադատության հետ, այսինքն փաստորեն այն բանի հետ, թե ինչպես է ընկալվում ստեղծագործությունը և ինչ է անհատն այնտեղ կարդում(քննադատը կամ ընթերցողը):

XX դարում ողջ սրությամբ հառնեց այն խնդիրը, թե ինչ տեղ ունի արվեստը կյանքում, հեղինակ-ստեղծագործություն հարաբերությանը և հենց իր՝ հեղինակի սկզբունքային գոյութունը: Եվ պատահական չէ, որ Պրուստի վեպը միաժամանակ վեպ է, որը բովանդակություն ունի և միաժամանակ վեպ է այդ բովանդակությունը հասկանալու միջոցներով և կյանքի անհատական իրացմամբ…  այսինքն վեպ է վեպի մասին, մարդու մասին, որը վեպ է գրում:

Եվ երկրորդ պահը, որի մասին ուզում էի խոսել.   XX-րդ դարում որոշակիորեն հասկացան մի վաղեմի ճշմարտություն, որ տեքստում  է առաջին անգամ որպես անհատ և որպես կենդանի մարդ ծնվում նաև այդ տեքստի հեղինակը , այլ ոչ թե իր հաղորդագրության մեջ նախորդում որպես «չար» կամ «բարի» քեռի : Այդ իմաստով պարզվեց, որ գրականությունն ընդհանրապես արտաքին «շրմփոց» չէ կյանքին (զվարճալի կամ ուսուցողական) և  տեքստին ոչ մի հաղորդագրություն չի նախորդում, որով կարող էր հեղինակը ընթերցողներին դիմել: Իսկ այն, ինչ գրել է, ընդերք է, որտեղ նա առաջին անգամ իրական «ես» է դարձել, այդ թվում ինչ որ բանից ազատվել ու ինչ որ ուղի անցել տեքստի միջոցով: Մինչև գիրքը դառնալը իմ վկայությունն էլ ինձ համար անհայտ էր: Եվ կյանքս էլ չեմ իրացրել:

XX դարի արվեստը գնաց նոր ուղիով՝ ավելի խիստ անհատական որոնումի ճանապարհով, բառի նկատմամբ ավելի համեստ վերաբերմունքով, հասկանալով, որ տեքստը արարվում է, որովհետև անհատապես ու կենսապես անհրաժեշտ է նրա միջոցով կանգնել փորձարկման կետի , գոյության վկայության վրա, քանզի ճշմարտությունը հնարավոր չէ որևէ տեղից ստանալ, նրան կարելի է միայն ստեղծել, ինչպես Պրուստն է ասում՝ ամբողջապես, յուրաքանչյուր հատվածում և գրողը ինքը պիտի կայանա ստեղծվող տեքստի միջոցով, որը իհարկե բնական երևույթ չէ, այսինքն հոգեբանական շարժառիթ է, մտադրություն, գեղագիտություն, երևակայության ներքին ցուցանիշ և այլն: Զրույցը բնական երևույթ է, որտեղ ոչինչ տեղի չի ունենում, իսկ տեքստը բնական երևույթ չէ: Տեքստը ասես գոյություն ունի այլ ժամանակի մեջ և այնտեղ ինչ որ բան կարող է տեղի ունենալ: Մենք հաճախ գրում ենք այնպես, ինչպես խոսում ենք: Պրուստը այդպիսի դեպքերում ասում էր, որ դա տեղի է ունենում, երբ մարդիկ գրում են առանց սիրո, միայն իրենց նկատմամբ սիրո զգացումով, կամ եսասիրությամբ: Նա պնդում է, որ միայն այն ժամանակ է  հասկանում, թե ինչ է մտածել ու զգացել, երբ գրում է: Այդ պատճառով նրա մտքի ընթացքը կարելի է ավարտել Մալարմեյի հայտնի աֆորիզմով. «Պոեմները չեն գրվում մտահղացումներով, պոեմները գրվում են բառերով»: Բայց «բառերի» տակ պետք հասկանալ իհարկե տեքստը այն իմաստով, որի մասին ես հենց նոր խոսում էի:

Բորխեսը՝ XX դարի փայլուն գրողներից մեկը, ասում է այդ կապակցությամբ. պոեզիան միշտ խորհրդավոր է, որովհետև երբեք չգիտես, թե ինչ է քեզ վերջ ի վերջո հաջողվել գրել: Իսկ դա գրաքննադատության համար մի պարզ բան է նշանակում, որ որոշակի իմաստով ընթերցողը, այսինքն իրացնողը և գրողը տեքստի նկատմամբ հավասարեցված են, այսինքն գրողը նույնքան «չի հասկանում» իր տեքստը և նույն կերպ պետք է գաղտնազերծի ու մեկնաբանի այն, ինչպես ընթերցողը: Գրողը նույնպիսի մարդ է, ինչպես մենք, բայց որոշակի փորձով:

Հետևաբար գրաքննադատությունը իմ աչքում փիլիսոփայական առումով  լոկ ընթերցանության ընդարձակ գործընթաց  է նշանակում. Իրենից  ներկայացնում է իմ և ձեր ընթերցանության գործընթացի ընդլայնում, և ոչ ավելին: Այդ իմաստով գրաքննադատությունը կարող է միայն օգնել գիտակցական անվերջության հարաբերություններում իմ մասնակցությանը, այսինքն կենդանի վիճակի պահպանմանը: Գրքի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, բնական է, հավասարեցնում է գրքի ընթերցանության գործընթացը այլ կենսական գործընթացների հետ: Դա է ինձ, ինչպես ասացի, գրավում Պրուստի մեջ:

Բայց և այնպես տեղը, որը թողնվել է քննադատության համար, զգալի է, քանզի երբեք չի տեղավորվում իրողության մեջ, այդ թվում և այն, ինչը իրականություն է դարձել գրական տեքստի ուժով: Այն միշտ «դուրս է մղվել», «խորտակվել» է վերջինիս կողմից: Մեծագույն ստեղծագործությունները հենց  նրանով են տարբերվում, որ նրանցում ձայն կա, թաքնված տեքստ, ի տարբերություն երևացող բովանդակության:

Երկրորդը. քննադատությունը կարող է կառուցվել փիլիսոփայի համար, կարևոր լնել վերջինիս համար միայն ընթերցողի հետ բովանդակության բացահայտման մասնակցության պայմանով և այն եզրահանգման դեպքում, թե գրքերը մտահղացումներ ու բառեր են, ոչ թե ֆետիշ: Ցանկացած այլ վերաբերմունք գրքերի ու բառերի նկատմամբ կռապաշտական է, որտեղ մեր իրական «ես»-ը ծածկված է տաասնյակ ուրիշ «ես»-երով(ի դեպ, «ես»-ի բազմակիության գաղափարը, պոլիանհատականությունը Պրուստի և XX դարի ամենաէական  գաղափարն է): Եվ գրականությունը սուրբ կով չէ, այլ ընդամենը հոգեկան գործիքների ընթացք, որպեսզի   կյանքի իրական փորձության մեջ ինքդ քեզ բացահայտես. բացառիկ բացահայտում, որը զգացել ես միայն դու և բացի քեզանից ու քո փոխարեն ոչ ոք այդ փորձառությունից իրականություն կորզել չի կարող:

Հատվածներ («Կլոր սեղանի» ելույթը «Գրականությունը և գրականագեղարվեստական քննադատությունը փիլիսոփայության և հասարակագիտության ենթատեքստում»):     Մերաբ Մամարդաշվիլի(կենսագրությունը)

Թարգմանիչ՝ Լիանա Տեր-Պողոսյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.