«Հայկական ժամանակ» օրաթերթի և Տիգրան Հայրապետյանի անվան Քաղաքական և միջ ազգային հետազոտությունների կենտրոնի կողմից շնորհված մրցանակներ
2003- անդրանիկ մրցանակը հանձնեց պատմաբան Աշոտ Սարգսյանին՝ նրա «ՀՅԴ-ն պատմության դատաստանի առաջ» աշխատության համար, այն գնահատելով որպես նոր հայացք արդի պատմագրության մեջ։
2007- Բադալյան Հակոբ, Տիգրան Հայրապետյանի անվան Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ամենամյա մրցանակը՝ վերլուծական հրապարակումների համար, Մարինե Պետրոսյան, բանաստեղծ
2009- Մհեր Մասնուկյան, Գայանե Բաբայան, լրագրող
2010- «Հայկական ժամանակի» մրցանակն այս տարի հանձնվեց Վարդան Օնանյանին` «ՀԺ»-ում տպագրված հոդվածների համար:
2011- թարգմանիչ Սամվել Մկրտչյանն իր թարգմանած վերջին վեպի` Ջեյմս Ջոյսի Ուլիսեսի համար։ Մրցանակը տրվել է Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ։
2014- «Հայկական ժամանակ» օրաթերթի անունից մրցանակ հանձնվեց գրող Արփի Ոսկանյանին՝ օրաթերթում տպագրված նրա քաղաքական հանելուկների համար:
2019- «Հայկական ժամանակ»-ի մրցանակը հանձնվեց 2016 թվականին ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաներին հաց հասցնող Արթուր Սարգսյանին՝ Հաց բերողին, իր ցուցաբերած մեծ մարդասիրության եւ անձնազոհության համար: