Մարտ ամսվա սկիզբն առաջին շաբաթը հեռավար ուսուցման շաբաթ էր՝ միջոցներ թագավարակից խուսափելու համար։
Սովորողներին սպասարկել եմ հեռավար եղանակով։ Երկրորդ շաբաթը ավագ դպրոցի ընթերցասրահում սպասարկել եմ սովորողներին և դասավանդողներին։ Սպասարկել եմ նաև ընթերցասրահում հանդիպումները ։ Հանդիպում Արմինե Հովհաննիսյանի հետ ,,Օրրան,, բարեգործական կազմակերպության հիմնադիր և տնօրեն։
Երրորդ շաբաթը կատարել եմ կարգավորման աշխատանքներ արխիվում։
Ժամկետանց փաստաթղթերի առանձնացում թղթի թափոնի հանձման նախապատրաստություն։
Արխիվի թվայնացման աշխատանքների կատարում 150 էջ, 2000-2005թթ Գիտության և Կրթության նախարարության հրամաններ։
Վերջին շաբաթվա ընթացքում մարտի 23 -27 ը եղել եմ արձակուրդի մեջ։
Դիտել եմ օսկարակիր ֆիլմեր 1917 և ,, Մակաբույծները,,։Տղայիս Սերգեյ հետ այցելել եմ վիրտուալ թանգարան Էրմիտաժ և Տրետյակովյան պատկերասրահ։