Մասնակցություն գրքի շնորհանդեսի: նախագիծ

Հայաստանի  Հանրապետության  էկոնոմիկայի նախարարություն նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանի հրավերով 2021թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին կմասնակցենք գրքերի շնորհանդես — քննարկմանը:

Թեմա` «Գրադարանային-տեղեկատվական մշակույթի և թանգարանագիտական հարցերի ուսուցման դերն ու արդիականությունը»:

«Կարևորելով գրադարանային-տեղեկատվական մշակույթի ուսուցման ռազմավարական նշանակությունը ժամանակակից կրթության և գիտության նորարարական զարգացումներում, ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպում է ՀՊՄՀ պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանի հեղինակած  նոր գրքերի շնորհանդես և քննարկում:
Միջոցառման նպատակն է` արժևորել ներկայումս նման եզակի ուսումնասիրությունների արցախագիտական և սփյուռքագիտական մեծ նշանակությունը, որի միջոցով ընթերցողը հաղորդակից է դառնում հայ ժողովրդի հազարամյակների մշակութային ժառանգությանը: Բացի այդ, ներկայացված հրատարակությունները Արցախյան վերջին պատերազմից հետո թշնամու ստահոդ քարոզչության պայմաններում շատ կարևոր փաստագրական նյութեր են պարունակում Արցախում գրքի, գրադարանային-տեղեկատվական և ընդհանուր մշակույթի զարգացման պատմության  մասին:

Միջոցառումը նախատեսված է գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական գործունեությամբ զբաղվող մասնագետների, կառավարման մարմինների, թանգարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և հետաքրքրված այլ անձանց  համար:

Վերջում կկայանա թեմայի շուրջ մասնակիցների կարծիքների և մտքերի փոխանակում:

Ներկաների համար կգործի թեմատիկ գրականության ցուցահանդես: Ցանկացողները կարող են նաև շրջայց կատարել գիտատեխնիկական գրադարանում, ծանոթանալ և հետագայում օգտվել գրադարանի ժամանակակից տեղեկատվական ծառայություներից»:- Մեջբերում հրավեր- նամակից

Միջոցառումը տեղի կունենա «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցե` ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ

Մասնակիցներ

Նախագծի համակարգող՝ Լուսինե Ալեքսանյան

Քոլեջի ուսանողներ՝

Հրաչուհի Մանվելյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս

Եվգենիա Ներսիսյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս

Էմանուելա Բուլղադարյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս

Թամար Մանուկյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս

Ռոզա Խաչատրյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս

Մելանյա Սարգսյան- Զբոսաշրջություն, 2-րդ կուրս

Էմմա Հակոբյան- գրադարանային գործ, 1-ին կուրս

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.