


Ընթերցասրահ ներխուժած արևի շողերը իրենց հետ բերեցին ընթերցասեր փոքրիկներին:
Նանորի նվիրած նկարազարդ գրքերը շատ հավանեցին մեր փոքրերը: Թերթելով Փյունիկ հրատարակչատան կողմից ներկայացված «Հրաշալի հեքիաթներ» մատենաշարում ներկայացված նկարազարդումները՝ միանգամից կապվեցին գրքին: Մեկ շաբաթվա ընթացքում 5-6 հեքիաթ կարդացած փոքրիկը դեռ ընկերոջը չի մոռանում պատմել գայլից ազատված Կարմիր գլխարկի, անտառում իր ետևից հացի փշրանքներ շաղ տվող Մատնաչափիկի, Քնած գեղեցկուհու շուրջը հավաքված փերիների, բացատի տարօրինակ տնակի, վերջապես իր եղբայրներին գտնող Անճոռնի բադիկի մասին պատմող հեքիաթները: Նրանք ուրախանում ու տխրում են հերոսների հետ:
_Այն օրվանից, երբ տիկին Նունեի հետ եկանք ընթերցասրահ և ծանոթացանք գրքերին, ես անընդհատ ուզում եմ կարդալ,-ոգևորված պատմում է Ռուզանը:
-Ես արդեն վեցերորդ գիրքն եմ վերցնում ու կարդում,- շարունակում է Գայանեն:
Իհարկե՛, մանկան գիրքը պետք է շատ խնամքով ձևավորված ու նորը լինի, բայց մեծ է դասավանդողի ու ծնողի մոտեցումը:
Ես ուրախ եմ , որ մենք աշխատում ենք միասին: