Հ.Կիզոգյան.21-րդ դարի թվանշային գրադարան

Մեդիակրթություն առանց թվայնացված գրականության պատկերացնելը թերևս  անհնարին է: Անհնարին է այն որ,երբ հանձնարաված գրականությունը չես կարողանում ոչ մի կերպ գտնել ,ապա արդյունավետ աշխատանքի համար ամենաարագ միջոցը  գրքի թվային տարբերակի որոնումն է: Հայ մատենագրության թուանշային գրադարան: Այս կայքը և նրա ստեղծողները մեր գործընկերն են:Այսօր էլ Դիջիթեքյան օրերի շրջանակներում կազմակերպվող բաց դաս- պարապմունքներից մեկի ժամանակ էլ առիթ ունեցանք հանդիպելու Հովհաննես Կիզոգյանին:Նա հանդիսանում է  մեր կրթահամալիրի սովորողի ծնող,ապա նաև digilib.am թուանշային գրադարանի ներկայացուցիչ: Պարոն Հովհաննեսը կայքին ծանոթացրեց ամենայն մանրամասնությամբ,և շատ կարևոր հանգամանք նշեց,որ իրենք ունեն էլեկտրոնային տարբերակով գիրքը կարդալու համար նախատեսված էջանիշ,որը թույլ կտա նորից հեշտությամբ վերադառնալ կիսատ մնացած էջին: Հետաքրքրականն այն է,որ կայքը ամբողջովին  դասական ուղղագրությամբ էր, և շատ հնարավոր է ,որ արդի հայերենով հեղինակի անունը կամ ստեղծագործության անունը գրելով,պաշարների մեջ ցույց չտար դրա առկայությունը: Կայքից լիարժեք օգտվելու համար հարկավոր է գրանցվել,և մուտքանուն ձեռք բերել: Պարոն Հովհաննեսը կարևորում է ինֆորմացիայի առկայությունը ,ստեղծված բովանդակությունը,բայց չի մոռանում նշել կարևոր հանգամանք ՝պետք է հստակ որոշվի այն ընթերցողների շերտը,ով պետք է տեսնի այդ ինֆորմացիան,և ովքեր՝  ոչ: Այդ առումով նրանց կայքը որոշակի սահմանափակումներ ունի,և գրանցվելով նրանց օգնությամբ անպայման կգտնվի փնտրվող նյութը:Պարզվեց որ Գուգլ որոնողական համակարգում կարելի է նաև աննկատ մնալ,ինչպես շատ կայքեր ու իրենք են արել,դա կրկին հատուկ ծրագրային մոտեցում է պահանջում: Թաքցնել Գուգլից ինֆորմացիա,որը չես ուզում որոնողական համակարգին տրամադրել,այլ պահում ես անահատական կայք -էջում ու միայն այնտեղ այցելելիս  և անհատական որոնման ժամանակ կգտնես փնտրածդ:

Վարպետության դասն արդյունավետ էր այնքանով,որ ևս մեկ անգամ համոզվեցինք ՝թվային գրադարաններիառկայությունը անչափ կարևոր է մերօրյա դինամիկ զարգացող և մեդիադարաշրջանում: Կարևոր է նաև ճիշտ կողմնորոշվելը և որակյալ մեդիատարածքներից օգտվելու հմտություն զարգացնելը:

 Աղբյուրը՝ 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.