Կգամ, իհարկե կգամ…

Դասարան անիվների վրա ծրագիրը շարունակվում է: Այս անգամ գրքերով բեռնված ուղևորվեցինք Երևանի թիվ 2 հատուկ դպրոց: Մեզ հետ վերցրել էինք 1-4-րդ դասարանների համար նախատեսված ընթերցարաններ, թվաբանության գրքեր, երգարաններ: Ճանապարհվեցինք ծանր սրտով, սպասում էինք ընկճված ու տխուր երեխաների ու մութ, անբովանդակ կացարանի, բայց ամեն ինչ այլ էր: Ժպտերես չարաճճի, աշխույժ երեխաների մի խումբ, որը աճում, զգում, հրճվում էր: Միասին երգեցինք, ծիծաղեցինք ու  ջերմացանք և չզգացինք, թե ինչպես անցան ժամերը ու միայն երեկոյան կողմ բաժանվեցինք: Տնօրենը մեզ հետ երկար զրուցեց դպրոցի խնդիրների ու նպատակների մասին: Հանդիպման այդ հատվածը գլխիկոր անցկացրի, մտքերս պտտվում էին այդ անլուծելի թվացող խնդրի շուրջ. անհատի տեղեկատվության պակաս, պետական մոտեցման և  շրջակա միջավայրի կազմակերպման գործում անհատական մոտեցման լրիվ կամ մասնակի բացակայություն: Սա այն դեպքն է, երբ գարունը մեկ ծաղկով անցկացնելը դարձել է իրականություն: Դպրոցը երեխաներին ուղեկցում է մինչև  իններորդ դասարան ու հետո սկսվում է անհայտությունը: Ինչպե՞ս, որտե՞ղ, ի՞նչ անել… հարցեր, որոնց պատասխանները օդում կախված են մնում:

Երաժշտությունն ու արվեստը այնպիսի միջավայր են ստեղծում, երբ ամենը մոռացվում ու անկարևոր է դառնում: Երաժշտության ուսուցչուհին, որը նաև կիրակնօրյա դասավանդման պատասխանատուն է՝ Տիկին Տիրուհին հուզված պատմում էր իր աշխատանքի մասին ու մեզ էլ հուզեց: Մենք պատմեցինք կրթահամալիրի մասին, խոսեցինք խնդիրների լուծման ճանապարհների, մեթոդների, հնարավոր համատեղ անելիքների մասին: Նրա հետ պայմանավորվեցինք հանդիպումներ կազմակերպել մեր փոքրիկների երգչախմբի հետ և երգ ու պարի ընդհանուր պարապմունք անցկացնել միասին: Եթե սկզբում փոքրիկը ձեռքս բռնել հարցնում էր. «Ի՞նչ եք մեզ բերել», հիմա ականջիս շշնջաց. «Իլի կգա՞ս ինձ մոտ»: «Կգա՛մ, իհարկե կգամ»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.